ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱ․ ԳԵՒՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ

0

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի հարցն է:

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին ռազմական դրություն հայտարարվեց, որովհետև առկա էր ՀՀ վրա զինված հարձակման և ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանք. առանց առարկությունների այն ընդունվեց։ Սակայն նոյեմբերի 9-ին ընդունվեց կապիտուլյացիայի հայտարարություն, որով ավարտվեցին ռազմական գործողությունները։ Իրավական ռեժիմի մասին օրենքով՝ ռազմական դրություն հայտարարած հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազամական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասակի դադարեցվել։ Դա կարող է անել կառավարությունը, ԱԺ-ն։

«Խորհրդարանը պարտավոր է պահանջատեր լինել գործադիրից։ Ունենք իրավիճակ, երբ ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոփոխվել է, բայց բոլոր սահմանափակումները շարունակվում են մնալ։ Սահմանափակումները վերաբերվում են ժողովրդավարության հիմնաքերին։ Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երկքաղաքացի են, այսօր չեն կարողանում դուրս գալ ՀՀ-ից, որպեսզի կարողանան իրականացնել տնտեսական գործունեությունը, մեկնել արտագնա աշխատանքի, իսկ մենք գիտենք, որ կանգնած ենք լուրջ տնտեսական ճգնաժամի շեմին։ Գումարած այն, որ այն քաղաքացիներն, որոնք զորակոչվել են, բայց դեռ գտնվում են տարբեր զորամասերում, մշտական տեղակայման վայրերում և որևէ մարտական խնդիր չեն կատարում, այդ իրավիճակում են սեպտեմբերի վերջից»,- ասաց պատգամավորը։

Գորգիսյանը հիշեցրեց, որ գործում են սահմանափակումներ, որոնց անհրաժեշտությունը չկա, և դա ունենում է տնտեսական հետևանքներ՝ առանց այդ էլ խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Գորգիսյանը կոչ արեց կողմ քվեարկել նախաձեռնությանը, իսկ կառավարությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետում բերել իրավական փաստաթղթերը, որի կարիքը ունեն և իրենց անգործության պատճառով երկրում չշարունակվի խիստ սահմանափակումները։

Leave A Reply

Your email address will not be published.