ՌԴ պաշտպանության նախարարությունը խոսել է «Իսկանդեր» համակարգերի ներուժի մասին

0

«Իսկանդեր-Մ» օպերատիվ հրթիռային-մարտավարական համակարգերը կմնան Ռուսաստանի Հրթիռային ուժերի եւ հրետանու հիմնական զենքը, հայտարարել է այս տեսակի զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մատվեեւսկին:

«Իսկանդեր-Մ»-ը բավականին երկար ժամանակ կհամապատասխանի ժամանակակից պահանջներին եւ առնվազն մինչեւ 2030 թվականը կմնա գլխավորը Հրթիռային ուժերում եւ հրետանու մեջ»,- «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Մատվեեւսկին:

Նրա խոսքով՝ «Իսկանդեր-Մ»-ն ի վիճակի է կիրառել ինչպես աերոբալիստիկ, այնպես էլ թեւավոր հրթիռներ: Միեւնույն ժամանակ, գեներալը նշել է, որ համակարգի արդիականացման ներուժն իրացվել է կեսից էլ պակաս: Մատվեեւսկին հավելել է, որ այսօր Ռուսաստանում բավարար գիտական հիմքեր կան «Իսկանդեր»-ին փոխարինող նոր համակարգ ստեղծելու համար:

Leave A Reply

Your email address will not be published.