«Դավաճան, հեռացիր». Երևանում ընթանում է Փաշինյանի հրաժարականը պահանջող երթը (ուղիղ, ֆոտո)

0


Զարհուրելի է տեսնել, թե ինչպես է մարդը կատաղի ջիգերով փորձում պահել իշխանությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Մատենադարանի մոտ Արցախի տարածքները հանձնելու դեմ կազմակերպված երթից առաջ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մարդ, որ ծնկի է բերել Արցախը, մատաղ է արել թուրքերին, մարդ, ով շուշին հանձնել է թուրքերին, ասում ՝ համախմբվեք իմ շուրջը: Արցախի նախագահը երեկ խոսում է ու ասում, որ եթե դավաճան ենք, ապա դավաճան ենք բոլորս, ազգովի: Արայիկ Հարությունյան, չհամարձակվես դավաճան համարել զոհված այդ 18 տարեկան տղային, ով մահվան սարսափը աչքերին կանգնած էր թուրքական Բայրաքթարների առաջ, այն կամավորներին, որոնք իրենց ընտանիքը թողած գնաել սպասում էին եւ չկար կազմակերպվածություն, չհարձակվես դավաճան համարել թիկունքում յուրաքանչյուրին, ով ամեն մեկս մեր տեղում մեր գործն ենք արել, դավաճան հարաել այն մորը, որ երկու զավակներին է կորցրել այս պատերազմում: Բայց հավատում էր ձեր սուտ քարոզչությանը, որ հեսա Բաքվում չայ ենք խմելու: Արծրուն հովհաննիսյան, դու չես կարողանո՞ւմ պատասխան տաս քո էդ հայտարարությունների համար: Ամեն պատի տակ ասում ես՝ ես ի՞նչ անեմ, ես պագոնի տակ էի, ինձ պարտադրում էին: Պարտադրում էիր, պգոններդ պոկեիր, ասեիր՝ չեմ անի սուտ հայտարարություններ: Զոհասեղանին դրված էր մեր հայրենիքը:

Ամենածիծաղելի բաներն են անում, գտել են ինչ-որ լակոտներ,  որոնց բաժանել են զինվորականի հագուստներ, ժելեյած մազերով, որոնք սպառնում են, ասում են՝ Ծառուկյան, Նաիրա Զոհրաբյան, միտինգի մասնակիցներ, մենք հեսա առաջնագծից կիջնենք, տես ձեզ ինչ ենք անելու: Գիտենք, թե այդ մասսովկան որտեղ է գծվել, ովքեր են դերակատարները: Վաղը իրական կռվող տղաները գալու են, իրենց ոնց ես նայելու»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նշենք, որ երթի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ով է մեղավոր. Նիկոլը», «Փրկենք Արցախը», «Հպարտ զինվոր, ես քո կողքին են», «Պայքարը շարունակվում է»:

Ներկաները վանկարկում են՝ «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ դավաճան», «Դավաճան, հեռացիր»։

Նշենք, որ երթը շարժվեց դեպի ԱԱԾ:

Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր ձերբակալվել են Արցախի տարածքները հանձնելու դեմ արտահայտվող եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների առաջնորդները:

Leave A Reply

Your email address will not be published.