Լեմպարդ. Գոհ եմ Արիսաբալագայի կատարած աշխատանքից

0

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ գոհ է թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի կատարած աշխատանքից և չի ցանկանում, որ նա հեռանա ակումբից:

«Ես գոհ եմ Արիսաբալագայից և տեսնում եմ, որ նա ավելի վստահ է դարձել: Կեպան մեր դարպասապահն է և ես ցանկանում եմ շարունակել աշխատանքը նրա հետ»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Կեպա Արիսաբալագան «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից»: 25-ամյա դարպասապահի դիմաց լոնդոնյան ակումբը վճարել է 80 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» ցանկանում է փոխարինող գտնել Արիսաբալային և քննարկում է «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին ձեռք բերելու հնարավորությունը:

Leave A Reply

Your email address will not be published.