Պոգբան և Նդոմբելեն վարակվել են կորոնավիրուսով

0

Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Պոլ Պոգբան և Տանգի Նդոմբելեն վարակվել են կորոնավիրուսով, տեղեկացնում է L’Equipe-ն:

Կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով ֆուտբոլիստները դուրս են մնացել Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակից:

Ազգերի լիգայի հանդիպումներում Պոգբային կփոխարինի «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան:

Ֆրանսիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին կմրցի Շվեդիայի, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Խորվաթիայի ազգային ընտրանու հետ: 

Leave A Reply

Your email address will not be published.