Բերեզովսկին ծանոթացել է «Ուրարտուի» դարպասապահների հետ տարվող աշխատանքների ծրագրին
Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ ազգային թիմի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին այցելել է Երևանի «Ուրարտուի» մազաբազա:
«Ուրարտուի» դարպասապահների մարզիչ Ագուստին Խարկե Պերեսը հանդիպել է Ռոման Բերեզովսկուն ներկայացրել է ակումբում դարպասապահների հետ տարվող աշխատանքների ծրագիրը, մարզումային գործընթացը և գլխավոր թիմի դարպասապահների ներկայիս մարզավիճակը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Ռոման Բերեզովսկին գլխավորում էր Երևանի «Փյունիկը»: