«Չելսին» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» պաշտպանին

0

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Սևիլիայում» վարձակալությամբ հանդես եկող իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, տեղեկացնում է Marca-ն:

Ֆրենկ Լեմպարդը դժգոհ է թիմի ձախ եզրային պաշտպաններից և ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել պաշտպանության եզրերը:

23-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար «Չելսին» ստիպված է հրաժարվել Էմերսոնի կամ Մարկոս Ալոնսոյի ծառայություններից:

«Ռեալի» ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Սևիլիայի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Leave A Reply

Your email address will not be published.