Բեյոնսեի ու Ջեյ Զիի ութամյա դուստրը «BET-2020» երաժշտական մրցանակ է ստացել

0

Jay-Z-ի ու Բեյոնսեի դուստրը՝ Բլյու Այվի Քարթերը, դարձել է «Black Entertainment Television Awards» երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիր, հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։

Երիտասարդ կատարողը դափնեկիր է դարձել «BET Her award» կատեգորիայում «Brown skin girl» երգի համար, որը ձայնագրվել է մայրիկի, երգիչ Wizkid-ի եւ ռեփեր Saint Jhn-ի հետ համագործակցությամբ։

Անվանակարգում Բլյու Այվին առաջ է անցել այնպիսի թեկնածուներից, ինչպիքիս են Ալիշա Քիզը «Underdog» երգով, Սիարան, Լյուպիտա Նիոնգոն, Էսթեր Ֆինը, City Girls-ն ու LaLa-ն «Melanin» կոմպոզիցիայով, Լելթոն Գրինը «I Choose» երգով, Լիզոն եւ Միսի Էլիոթը  «Tempo» եւ «Rapsody» երգերով եւ Փի Ջեյ Մորթոնը «Afeni» կատարմամբ։


Leave A Reply

Your email address will not be published.