Ի՞նչ լողազգեստներ են նախընտրում հայ գեղեցկուհիները
Չնայած աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, դեռ չգիտեն` երբ կկարողանան վերջնականապես հաղթահարել համաճարակն ու անցնել բնականոն կյանքին` շարունակելով ամառային ճամփոդություններն ու այլ վայելքները, բոլորս էլ հոգու խորքում հույս ունենք, որ շատ շուտով ամեն ինչ կարգավորվելու է, ու մենք կրկին կվայելենք ծովը, լողափն ու ճանապարհորդությունները: Հատկապես, ծովային հանգստի սիրահարները թախիծով թերթում են նախորդ ամռան լուսանկարներն ու տխրում, որ այս ամառը, կարծես, թույլ չի տալիս վայելել արեւն ու ծովը:
Առաջարկում ենք դրական տրամադրվել, պատրաստել լողազգեստներն ու սպասել կախարդական այն օրվան, երբ կհայտարարվի, որ համաճարակն անցյալում է, իսկ սահմանները` բաց: Իսկ, եթե չեք կողմնորոշվում` ինչ ոճի լողազգեստ գնել այս տարի, փորձենք ցուցադրել մի քանի օրինակ` տարբեր գեղեցկության մրցույթների դափնեկիր հայ մոդելներից:
Նրանք մրցույթներին պարտադիր ցուցադրում են լողազգեստներ, որոնք առաջարկում են դիզայներները, բայց այս անգամ «փորփրելով» նրանց էջերը` գտել ենք տարբեր ժամանակների նրանց ծովափնյա լուսանկարները` փորձելով պարզել, թե ինչ անհատական ընտրություն նրանք ունեն այս հարցում:
Լիլի Սարգսյան
Թերեզա Մարտիրոսյան
Լուսինե Թովմասյան
Արենա Զեյնալյան
Լիլիթ Մարտիրոսյան