Ֆրանչեսկո Տոտին ֆուտբոլային գործակալ է դարձել
«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին ֆուտբոլային գործակալ է դարձել, տեղեկացնում է Sky Italia-ն:
Տոտիի առաջին հաճախորդը դարձել է Միլանի «Ինտերի» 16-ամյա ֆուտբոլիստ Սիմոնե Բոնավիտան:
Ավելի վաղ լեգենդար իտալացի ֆուտբոլիստը հեռացել էր «Ռոմայի» տնօրենի պաշտոնից:
Տոտին «Ռոմայում» անցկացրել է 30 տարի, պատանեկան թիմի կազմում առաջին խաղն անցկացրել է 1989 թվականին։ «Ռոմայի» կազմում Տոտին դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։