«Կրիր դիմակ». Սիլվա Հակոբյանի լուսանկարը դստեր հետ

0

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սիլվան պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Նա գրկել է 10 ամսական փոքրիկին ու դիմակ է կրում։ Մեկնաբանությունների հատվածում Սիլվա Հակոբյանն օգտագործել է «կրիր դիմակ», «փրկիր կյանքեր» հեշթեգերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում մայր ու դուստր նմանատիպ հագուստ էին կրում եւ լայն ժպտում էին։ «Քեզ հետ ավելի եմ մանկացել ու երջանկացել, իմ փոքրիկ հրաշք։ Շնորհավոր Տոնդ»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։

Leave A Reply

Your email address will not be published.