Պիկե. Արդար չէր լինի, եթե չեմպիոն հռչակվեինք առանց խաղալու

0

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայում ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու մասին լուրերը:

«Ուրախ եմ, որ մրցաշրջանը շարունակվելու է: Արդար չէր լինի, եթե մենք չեմպիոն հռչակվեինք առանց խաղալու:

Պետք է խստորեն պահպանենք բոլոր կանոնները, որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից»,- Պիկեի խոսքը փոխանցում է Marca-ն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լա Լիգայի ղեկավարությունն ակումբներին տեղեկացրել է, որ ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսվելու է հունիսի 12-ին:

Leave A Reply

Your email address will not be published.