Ընկերները տագնապ են բարձրացրել Ուսպենսկայայի դեպրեսիայի պատճառով

0

Դստեր հետ հերթական սկանդալից հետո Լյուբով Ուսպենսյական դեպրեսիայի մեջ է ընկել։ Երգչուհին չի ցանկանում այլեւս մեկնաբանել իրավիճակը, որը ստեղծվել է Տատյանա Պլակսինայի՝ հեռուստաալիքների թոք-շոուներմ հայտնվելուց հետո։ Հայտնի երգչուհու ընտանիքում տարաձայնությունները սկսվել են 2020թ.-ի փետրվարին, երբ դուստրը հայտնել է մոր կողմից սպառնալիքների եւ բռնության մասին։ Դրան հաջորդել է փոխադարձ մեղադրանքների շարքը։

«Լյուբան հիմա սգի մեջ է։ Նա ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ դստեր հետ կապված սկանդալից հետո։ Տատյանան միշտ նրա համար ամեն ինչ է եղել։ Նա չգիտի՝ ինչպես շարունակել ապրել»,- խոստովանել է Լյուբով Ուսպենսկայայի ընկերուհին։

Նրա խոսքով՝ մարդկանց շրջապատում Լյուբով Ուսպենսկայան ձգտում է ամեն կերպ պահել իրեն։ «Իրականում նա խորը դեպրեսիայի մեջ է։ Նրան հարկավոր է փրկել»,- երգչուհու ընկերուհու խոսքերը մեջբերել է «Սոբեսոդնիկ»-ը։

Տատյանա Պլակսինան մեր հետ վեճից հետո միանգամից մի քանի հարցազրույց է տվել։ Իր հանրային ելույթների համար հոնորարներ ստանալով՝ աստղի 30-ամյա դուստրը փախել է Ամերիկա։

Leave A Reply

Your email address will not be published.