Նիկոտինի կանոնավոր ներշնչումը թոքային հիպերտոնիայի է հանգեցնում. հետազոտություն

0

Նիկոտինի քրոնիկ ազդեցությունը մեծացնում է արյան ճնշումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին թոքերի շրջանում, ինչը կարող է թոքային հիպերտոնիայի հանգեցնել: Այս մասին նախազգուշացնում են Լուիզիանայի Բժշկական համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Hypertension ամսագրում:

Գիտնականների խոսքով` թոքային հիպերտոնիան ուղեկցվում է թոքերում եւ սրտի աջ ստորին խցիկում արյան անոթների չափի, ձեւի եւ գործառույթի փոփոխությամբ:

Scienceaily.com-ի փոխանցմամբ` հետազոտողները նիկոտինի ներշնչման նոր մոդելն օգտագործել են մկների վրա, որը նմանակեղծում է ծխողներին/ էլեկտրոնային ծխախոտ օգտագործողներին: Նրանց նպատակն էր ուսումնասիրել քրոնիկ նիկոտինի ներշնչման հետեւանքները սրտանոթային եւ թոքային հիվանդությունների զարգացման վրա` արյան ճնշման եւ անոթային փոփոխությունների շեշտադրումով:

Հետազոտությունը հաստատել է, որ նիկոտինի ներշնչումն իսկապես մեծացրել է համակարգային սիստոլային եւ դիաստոլային արյան ճնշմումն ազդեցության արդեն առաջին շաբաթվա ընթացքում:

Հետազոտության արդյունքներով` նիկոտինի քրոնիկ ներշնչումը նախկինում ոչ մկանային թոքային զարկերակների մկանային ակտիվության է հանգեցնում, ինչը զուգակցվում է աջ փորոքում սիստոլային ճնշման բարձրացմամբ եւ թոքային անոթների դիմադրությամբ:

Հետազոտողները պարզել են, որ նիկոտինի 8 շաբաթական ազդեցությունն աջ փորոքում սիստոլային ճնշման զգալի աճի, ինչպես նաեւ պատերի հաստացման եւ դրա ընդլայնման է հանգեցրել:

Հիշեցնենք, որ աջ փորոքային անբավարարությունը թոքային հիպերտոնիայից մահվան հիմնական պատճառն է:

Leave A Reply

Your email address will not be published.