Գերմանիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի 15-ին

0

Գերմանիայի իշխանությունները թույլատրել են երկրում վերսկսել ֆուտբոլային մրցաշրջանը, հայտնում է Reuters-ը:

Երկրում մարզական իրադարձությունների անցկացման թույլտվության մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհայտարարի մայիսի 6-ին:

Մրցաշրջանը կվերսկսվի մայիսի 15-ին: Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: 

Հիշեցնենք, որ Գերմանիայում և եվրոպական մյուս երկրներում ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցվել էր մարտի կեսերին կորոնավիրուսի պատճառով:

Leave A Reply

Your email address will not be published.