«Դոմ 2»-ի մասնակիցն ընկերուհուն առաջարկություն է արել հայկական երաժշտության հնչյունների ներքո

0

«Դոմ 2» հեռուստանախագծի մասնակից Վալերի Բլյումենկրանցը սիրելիին՝ Աննա Լեւչենկոյին, առաջարկություն է արել շոուի եթերում։ Նա անակնկալը պատրաստել է երաժշտական գեղեցիկ կատարման օգնությամբ. հայկական երաժշտական կոլեկտիվ է հայտնվել, որը սկսել է նվագել «Ով սիրուն, սիրուն» երգը։ Վալերին նախ ծաղիկներ է նվիրել հարսանացուի մայրիկին, ապա առաջարկություն է արել Աննային ու նրան մատանի նվիրել։ Ցանկալի «այո»-ն լսելու հետո երաժիշտները հայկական ուրախ երաժշտություն են նվագել, եւ բոլորը սկսել են պարել։ 

Հիշեցնենք՝ Վալերան Dom2Life.ru-ին հայտնել է, որ չի ծրագրում հետաձգել հարսանիքը։ Զույգը հարաբերությունները կօրինականացնի արդեն այս տարի։ Բլյումենկրանցը որոշել է առաջարկություն է անել կես տարվա հարաբերություններից հետո։ Նախկինում նա ծրագրում էր այդ քայլն անել ամռանը։

«Մենք արդեն քննարկում ենք սպասվող հարսանիքը, բայց առայժմ այդ հարցում տարաձայնություններ ունենք։ Ես ցանկանում եմ նշել ռեստորանում՝ բանկետի ու կենդանի երաժշտության ուղեկցությամբ։ Իսկ նա սյուժետային ինչ-որ բան է ցանկանում, գեղեցիկ պատմություն։ Բայց ինձ թվում է՝ ամեն ինչ կավարտվի նրանով, որ մենք պարզապես կորոշենք ու կմեկնենք հանգստանալու։ Որովհետեւ այդ բոլոր տոները դժվարությամբ են տրվում։ Իսկ այս դեպքում կրուիզային նավ նստել սիրելի մարդու հետ ու ճամփորդության մեկնել…»,- հայտնել է հեռուստանախագծի մասնակիցը։

Leave A Reply

Your email address will not be published.