Տոնի Ֆերգյուսոն. Ժամանակն է, որ Խաբիբը հեռանա սպորտից

0

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը կարծում է, որ թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պետք է ավարտի կարիերան:

«Կարծում եմ՝ Խաբիբն ինքն էլ ամեն ինչ շատ լավ հասկանում է և հենց այդ պատճառով փախուստի դիմեց և խուսափեց մենամարտել ինձ հետ: Նա պետք է հեռանա սպորտից: 

Ուրախ եմ, որ Խաբիբը հիմա գտնվում է իր ընտանիքի կողքին: Հույս ունեմ՝ չի մոռացել մարզվելու մասին»,- Ֆերգյուսոնի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Տոնի Ֆերգյուսոնը պետք է մենամարտեին ապրիլի 18-ին, սակայն ռուսաստանցի մարզիկը հայտարարեց, որ Ռուսաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով չի կարող հեռանալ երկրից և մասնակցել մենամարտին:

Leave A Reply

Your email address will not be published.