Մաքգրեգորն օգնություն է տրամադրել Իռլանդիայի հիվանդանոցներին
Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն օգնություն է տրամադրել Իռլանդիայի հիվանդանոցների բժիշկներին: Այս մասին հայտնել է Մաքգրեգորի կինը՝ Դի Դևլինը:
«Հպարտանում եմ քեզանով, Քոնոր: Աշխատելով հիվանդանոցում՝ ես գիտեմ, թե որքան կարևոր է այս օգնությունը բժիշկների համար:
Քո աջակցության շնորհիվ բժիշկներն ավելի պաշտպանված կպայքարեն այս վիրուսի դեմ»,- գրել է Դևլինը Թվիթերի իր պաշտոնական էջում:
Ավելի վաղ 32-ամյա Մաքգրեգորնը տեսաուղերձով դիմել էր իռլանդացիներին՝ կոչ անելով մնալ տանը և հետևել առողջապահական գերատեսչությունների ցուցումներին: