Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել բժիշկներին

0

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կատարած հրապարակմամբ շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխարհի բուժաշխատողներին:

«Անանուն հերոսներ, որոնք երկար օրեր են անցկացնում իրենց ընտանիքներից հեռու, որպեսզի մեր ընտանիքները վտանգից հեռու լինեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում»,- գրել է Մեսին:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 1 միլիոն 800 հազարը: Մահերի թիվը կազմում է շուրջ 113 հազար:

Leave A Reply

Your email address will not be published.