Պլասիդո Դոմինգոյին դուրս են գրել հիվանդանոցից կորոնավիրուսի բարդություններից հետո.

0

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որը վարակվել է կորոնավիրուսով, դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով մեքսիկական Հերերո նահանգում առողջապահության նախարարության աղբյուրին։

Դոմինգոն կորոնավիրուսով վարակման մասին հայտնել է մարտի 22-ին։ Ավելի ուշ երգչի ներկայացուցիչը հայտնել է, որ նրան տեղափոխել են Մեքսիկայում Ակապուլկո քաղաքի հիվանդանոց բարդությունների պատճառով, որոնք առաջացել են կորոնավիրուսի հետեւանքով։

Հերորո նահանգում առողջապահության դեպարտամենտից CNN-ի զրուցակիցը հայտնել է, որ Դոմինոգն արդեն լքել է հիվանդանոցն ու վերադարձել տուն։ Աղբյուրի տեղեկություններով՝ 79-ամյա երգչի վիճակը կայուն է։

Leave A Reply

Your email address will not be published.