Մուշտակ ու կարճ զգեստ. Վալերիան հետեւորդներին հիացրել է Ալեքսանդր Հարությունովի եւ Քեթի Տոպուրիայի ստեղծած կերպարով

0

Ռուս հայտնի երգչուհի Վալերիան Instagram-յան էջում կադրեր է հրապարակել նոր ֆոտոշարքից, որին մասնակցել է ամուսնու՝ Իոսիֆ Պրիգոժինի հետ։ Երգչուհին նոր լուսանկարում արտասովոր կերպարում է։ Նրա խոսքով՝ լուսանկարն առայժմ մշակված չէ։

«Այս լուսանկարն ամբողջությամբ «հում» է, առանց փոքրիկ ռետուշի անգամ։ Գլխավորն, ինչի վրա ցանկանում էի շեշտադրում անել, ինտերնացիոնալ թիմի համատեղ աշխատանքն է (Վրաստան, Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան), որը հերթական անգամ ապացուցում է, որ ստեղծագործությունը սահմաններ չունի։ Շնորհակալություն այս նկարահանման բոլոր մասնակիցներին»,- գրել է Վալերիան։

Ավելի վաղ Վալերիան կարճ հոլովակ էր հրապարակել Rolls-Royce-ի համար ֆոտոշարքից։ Երգչուհին ապրանքանիշի լյուքսային մոդելի ֆոնին պատկերված էր կարճ, սպիտակ զգեստով,  մորթե վերնազգեստով եւ սպիտակ, բարձրակրունկ երկարաճիտներով։

Հրապարակմամբ Վալերիան շնորհակալություն էր հայտնել նրանց, ովքեր աշխատել են կերպարի վրա։ Դրա հեղինակներից մեկը Մոսկվայում հայտնի դիզայներ ու ոճաբան Ալեքսանդր Հարությունովն է, ինչպես նաեւ երգչուհի Քեթի Տոպուրիան իր Ketione ապրանքանիշով։

Leave A Reply

Your email address will not be published.