«Ես երջանիկ կերպով միամիտ եմ». Բրեդ Փիթը մեկնաբանել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ սիրավեպի մասին տեղեկությունները

0

Ամբողջ շաբաթվա ընթացքում համացանցում քննարկում են հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի եւ նրա նախկին կնոջ՝ Ջնիֆեր Էնիսթոնի հաշտությունը։ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի աստղն արձագանքել է այդ տեղեկություններին, հայտնում է Entertainment Tonight-ը։

«Ես չգիտեմ։ Ես երջանիկ կերպով միամիտ եմ ու կմնամ անգիտության մեջ»,- հայտարարել է արտիստն ի պատասխան լրագրողի հարցի այն մասին, թե ինչ է նա մտածում լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի արձագանքի մասին իր ու «Ընկերներ»-ի աստղի հնարավոր վերամիավորմանը։ Տեղեկատվությունն այն մասին, որ զույգը կարող է վերսկսել հարաբերությունները, հայտնվեցին ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխությունից (Screen Actors Guild Awards) հետո։ Լրագրողնեռրի ու երկրպագուների ուշադրությունը գրավել էին Փիթի ու Էնիսթոնի համատեղ լուսանկարները։

Ինսայդերները պնդում են, որ Բրեդը խորամանկում է։ Նրանց խոսքով՝ նա եւ Ջենիֆերն արդեն ծիծաղել են ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխության ընթացքում արված իրենց լուսանկարների վերաբերյալ արձագանքի վրա։

Leave A Reply

Your email address will not be published.