Ոտքի մի շարժում, եւ Խոդչենկովան թագուհի է

0

Ռուսական կինեմատոգրաֆիայի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Սվետալանա Խոդչենկովան, կադրում անհավանական արտիստիկ է ու էսթետիկ։ Նրա նույնիսկ ամենաանկեղծ լուսանկարները գռեհիկ չեն թվում։ Դա իսկապես հիասքանչ է, եթե իհարկե, իսկապես գնահատում եք կնոջ գեղեցկությունը։

Խոդչենկովան Instagram-ում կիսվել է էպատաժային ֆոտոշարքի լուսանկարներով։ Նա երկար սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում եւ առանձնանում է խորը կտրվածքով, որը սեւ երկարաճիտների հետ շատ ոճային է։ Ընդ որում, շպարը բացակայում է։ Կերպարին թեթեւություն են հաղորդել փարթամ, գզգզված մազերը։

Դերասանուհին շարժման մեջ է. ոտքը՝ գլխից վեր է բարձրացրել։ «Այս սա ոտք է», «Լավիկն ես», «Սվետա, դու կարողանում ես զարմացնել», «Անհավանական, յուրօրինակ», «Թագուհի»…

Ի դեպ, Խոդչենոկովան բազմաթիվ տղամարդկանց սրտեր է գրավել։ Ժամանակին նրա համար խենթանում էին հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը, Թոմ Հարդին եւ այլ աստղեր։ 2017թ.-ին Սվետլանան «Տնային կալանք» սերիալի նկարահանումների ընթացքում ծանոթացել է պրոդյուսեր Սեմյոն Սլեպակովի հետ։

Մամուլում եւ շրջապատում անմիջապես տեղեկություններ են տարածվել, որ դերասանուհու ու շոումենի միջեւ կայծ է առաջացել, իսկ 2018թ.-ին աստղային զույգը թաքցրել է սիրավեպը։ Հետո սկսեցին բամբասել, թե Սվետլանան հղի է Սեմյոնից… Դերասանուհին կտրականապես հերքել է տեղեկատվությունը, բայց ըստ ամենայնի՝ նա սերն իսկապես գերադասել է հոլիվուդում կարիերայից։

Leave A Reply

Your email address will not be published.