Գույներ. մայրանալ պատրասվող Մարտայի լուսանկարը

0

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը շուտով առաջին անգամ մայր կդառնա։ Այս ընթացքում նա երբեմն լուսանկարներ է հրապարակում իր էջում՝ ներկայացնելով ոճային կերպարները։

Այս անգամ Instagram-ում հրապարակված լուսանկարներում երգչուհին սպորտային կերպարում է՝ տաբատ, գունավոր բլուզ, մարզակոշիկներ։ Երգչուհին որպես սանրվածք հյուսքեր է ընտրել, կերպարն ամբողջացրել են վառ գույնի բաճկոնն ու գլխարկը։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին մոխրագույն տաբատ էր կրում, վառ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկներն ու վառ գլխարկը։ Երգչուհին լուսանկարները չէր մեկնաբանել, փոխարենը նրա էջը լի է հաճոյախոսություններով։

Leave A Reply

Your email address will not be published.