«Ես չեմ վախենում այն մարդուց, որը կարողանում է 10 հազար անգամ հարվածել, ես վախենում եմ նրանից, որը 10 հազար անգամ հարված է ստացել». այսօր ծնվել է Բրյուս Լին

0

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ծնվել է 60-70-ական թ-երի մարտաֆիլմերի ամենահայտնի աստղը՝ Բրյուս Լին: Դերասանն այսօր կդառնար 79 տարեկան:

Բրյուս Լին համարվում է արեւելյան մարտարվեստի ամենազզդեցիկ ներկայացուցիչներից մեկը, որը ժամանակին նոր լուծումներ է հաղորդել մարտարվեստի այդ տեսակին: Նա նկարահանվել է մի շարք մարտաֆիլմերում՝ փոխելով ամերիկյան ֆիլմերի կարծրատիպերը չինացի հերոսների նկատմամբ:

Հայտնի մարզիկն ու կինոդեմքը ցավոք երկար կյանք չի ունեցել: Նա մահացել է 1973 թ-ին՝ 33 տարեկան հասակում: Դերասանի մահվան առեղծվածը դեռեւս հստակ բացահայտված չէ: Կան մի քանի տարբերակներ.համաձայն դրանցից մեկի՝ Լին մահացել է գլխացավի համար ընդունած դեղի պատճառով, որը ալերգիկ ռեակցիա է ունեցել նրա օրգանիզմի վրա:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասան-մարզիկի ամենահայտնի եւ ոգեշնչող մտքերից մի քանիսը:

Գիտելիքը քեզ ուժ կտա, իսկ բնավորությունդ՝ հարգանք»:

«Եթե սիրում ես կյանքը, մի վատնիր ժամանակդ, քանի որ կյանքը կազմված է ժամանակից»:

«Պահպանիր էությունդ, արտահայտիր ինքդ քեզ, հավատա ուժերիդ: Մի փորձիր կրկնօրինակել որեւէ հաջողակ մեկին»:

«Եթե ժամերով մտածես աշխատանքիդ մասին, ոչինչ չես հասցնի անել»:

«Ես չեմ ծնվել, որպեսզի բավարարեմ ձեր սպասումները, դուք էլ չեք ծնվել իմը բավարարելու համար»:

«Տաքարյունությունը վաղ, թե ուշ ձեզ կհիմարեցնի»:

«Ես չեմ վախենում այն մարդուց, որը կարողանում է 10 հազար անգամ հարվածել մեկին, ես վախենում եմ նրանից, որը 10 հազար անգամ հարված է ստացել»:

«Որքան քիչ ջանք գործադրես, այնքան արագ եւ ուժեղ կլինես»:

«Ինչ մտածում ես, այն էլ դառնում ես»:

«Մարդը՝ նա, ով ապրում է, նա, ով ստեղծագործում է, միշտ ավելի կարեւոր է, քան որեւէ ընդունված չափանիշ կամ համակարգ»:

Leave A Reply

Your email address will not be published.