Պլյուշչենկոյի եւ Ռուդկովսկայայի վեցամյա որդուն սպառնում են սպանել

0

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի եւ պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայային որդուն համացանցում սպառնում են սպանել, հայտնում է «360»-ը՝ վկայակոչելով մարզիկին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տղայի ծնողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, ստուգում է կատարվում։

Վեցամյա Սաշային, որին համացանցում ճանաչում են Գնոմ Գնոմիչ կեղծանվամբ, սպառնալիքներ են ուղղվում սոցիալական ցանցերի միջոցով. օգտատերերից մեկը տղայի էջում անեծքներ է գրում եւ սպառնում դաժան պատժով։

Տեղեկատվությունը հաստատել է Պլյուշչենկոն. «Այո՛, դա ճիշտ է։ Մենք հաղորդում ենք ներկայացրել իրավապահ մարմիններին։ Կան ծառայություններ, որոնք զբաղվում են դրանով, այդ պատճառով մենք վստահել ենք պրոֆեսիոնալներին»։


Leave A Reply

Your email address will not be published.