«Սարսափելի գեղեցիկ». Անելյան, Լյուսին, Թերեզան ու Մարիամը՝ NEWS.am STYLE-ի հելոուինյան նորաձեւ ֆոտոշարքում (ֆոտո/վիդեո)

0

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի մի շարք երկրներում նշում են «Հելոուինը»՝ տոն, որը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում, եւ որը տոնում են բոլոր սրբերի օրվա նախօրեին: Ըստ ավանդույթի՝ այս օրը մարդիկ քողարկվում են սարսափազդու դիմակների ներքո: Այդպիսի կերպարների այսօր շատ կհանդիպեք նաեւ երեւանյան փողոցներում: Ու թեեւ այս տոնը ոչ մի առնչություն չունի հայերի ու Հայաստանի հետ, մեր երկրում երիտասարդները եւս վերջին տարիներին ակտիվորեն նշում են այն՝ դիմակներով եւ թեմատիկ երեկույթներով:

Քանի որ Հայաստանն էլ անմասն չէ տոնից, NEWS.am STYLE-ը որոշեց ֆոտոշարք իրականացնել մոդելներ Թերեզա Մարտիրոսյանի, Մարիամ Դավթյանի, Անելյա Գուբրյանի եւ Լյուսի Հայրապետյանի մասնակցությամբ, որում փորձել ենք «Հելոուինը» միքսել նորաձեւության հետ: Աղջիկների հետ զրուցել ենք նաեւ տոնի հանդեպ իրենց վերաբերմունքի, վախերի եւ ֆոբիաների մասին: Իսկ, թե ինչպես է անցել մեր ֆոտոշարքի նկարահանման ընթացքը, դիտեք տեսանյութում:

Ո՞րն է «Հելոուինի»քո տեսած ամենասարսափելի կերպարը:

Առաջին կերպարս է նման ժանրի մեջ, որովհետեւ առանձնապե չեմ սիրում «Հելոուինը», չեմ նշում մեծ շուքով ու եթե անկեղծ՝ շատ չեմ ուսումնասիրել այդ տոնի մասին: Գուցե, իրականում այն մեծ նշանակություն ունի դրսում, բայց մեզ մոտ մեծ ուրախությամբ չեն նշում, թեպետ կան երիտասարդներ, որոնք ինչ-որ կերպ տոնում են: Ինքս սարսափ ժանրի սիրահար չեմ, անգամ նման ֆիլմեր չեմ դիտում:

Մանուկ ժամանակ ունեցե՞լ ես վախերորոնք հաղթահարել ես:

Կոնկրետ վախեր չեմ ունեցել, չեմ հիշում, որ ինչ-որ բան ինձ վրա հետք թողած լինի: Կառանձնացնեմ, թերեւս, ջրից վախը՝ կլինի լողավազանում, թե ծովում: Ջրից ֆոբիա ունեմ:

Երբ վախեցած ես լինումի՞նչն է քո արտաքինում քեզ մատնում:

Առհասարակ, ես էմոցիոնալ մարդ եմ, երբ ինչ-որ բանից վախեցած եմ, կամ մի բան ինձ դուր է գալիս, մի բան՝ ոչ, դա միանգամից երեւում է իմ դեմքից, իմ ժեստերից:

Ի՞նչն է քեզ համար սարսափելի գեղեցիկ:

Այդպիսի հասկացություն ես չեմ պատկերացնում: Իմ կարծիքով դրանք տարբեր բաներ են:

Միստիկ երեւույթներին հավատո՞ւմ եսզգացե՞լ ես քո կյանքում:

Իմ կյանքում չեմ զգացել, բայց, այո, հավատում եմ:

«Հելոուինի» տոնակատարություններին մասնակցե՞լ/մասնակացո՞ւմ ես:

Երբեւիցե չեմ մասնակցել, այս ֆոտոշարքում էլ առաջին անգամ եմ նման կերպարում: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց անկեղծ ասած՝ չեմ կարծում՝ երբեւէ կցանկանամ մասնակցել դրան:

«Հելոուինը» ինչի՞ հետ ես ասոցացնում:

Կոնկրետ բանի հետ չեմ ասոցացնում, իրական պատմությունը չեմ ուսումնասիրել, բայց նկատել եմ, որ մարդիկ հաճախ «Հելոուինը» խառնում եմ դիմակահանդեսի հետ, սակայն ըստ իս՝ դրանք տարբեր բաներ են:
Մարիամ Դավթյան. «Չեմ սիրում այս տոնը»

Ինչպե՞ս կբնութագրես քո կերպարը:

Ես «Դիսնեյի» նոր հերոսուհին եմ՝ Մարիամիսենտեն (ծիծաղում է): Ինչո՞ւ ոչ՝ շատ բարի ու խորհրդավոր կերպար, որը շատ սիրեցի:

Ո՞րն է «Հելոուինի»քո տեսած ամենասարսափելի կերպարը:

Օհ, չեմ կարող մտաբերել, քանի որ այնքան էլ հետաքրքրված չեմ այս տոնով, բայց ինձ համար բոլոր չար կերպարներն էլ սարսափելի են:

Մանուկ ժամանակ ունեցե՞լ ես վախերորոնք հաղթահարել ես:

Մանուկ ժամանակ վախենում էի Մեշոկ պապիկից, որն իմ հետեւից կգար, եթե հացս չուտեի, նաեւ՝ մեր հարեւանի շնից՝ Արջուկից: Իսկ հիմա չեմ հավատում Մեշոկ պապիկի գոյւթյանը, իսկ շներին շատ եմ սիրում:

Ինչի՞ց ես վախենում այսօր:

Սիրելի ու հարազատ մարդկանց կորստից…

Երբ վախեցած ես լինումի՞նչն է քո արտաքինում քեզ մատնում:

Քանի որ շատ էմոցիոնալ եմ, հեշտ եմ մատնվում՝ ժեստեր, միմիկաներ…

Ի՞նչն է քեզ համար սարսափելի գեղեցիկ:

Երբ հոգին ու մարմինը ներդաշնակ են, երբ լույս կա մարդու մեջ, աչքերում՝ պարզություն, իսկ սրտում՝ սեր…




Leave A Reply

Your email address will not be published.