Սլացիկ ոտքեր, կարճ զգեստ․ Լիլի Սարգսյանը՝ հրապուրիչ կերպարում

0

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երկրպագու-հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է պուտավոր , կարճ զգեստ, կերպարն ամբողջացրել են բարձրակրունկներն ու ծղոտե լայնեզր գլխարկը։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Կարակասում։ Լիլին կաշվե զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Գեղեցկուհին հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարներով։ «Բարի լույս, Հայաստան, բարի լույս, աշխարհ»,- գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.