«Նոր տրամադրություն, նոր սանրվածք, նոր գույն». Լուիզա Ներսիսյանի հմայիչ լուսանկարը

0

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարի՝ ականջօղի հետ։ Լուիզան վառ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է սանրվածքը։ «Նոր տրամադրություն, նոր սանրվածք, նոր գույն»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր հրապուրիչ կերպարում։ Կադրում Լուիզան ոսկեփայլ վերնաշապիկ էր կրում, կապույտ, եգիպտական նախշերով վերնազգեստ։ Նա վառ շպարով էր․ ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։

Leave A Reply

Your email address will not be published.