Դիմահարդար Աիդա Մելքոնյանը՝ Քիմ Քարդաշյանի և դիմահարդարման տենդենցների մասին

0

Դիմահարդար Աիդա Մելքոնյանն այսօր համարվում է մեծ պահանջարկ ունեցող մասնագետներից, ով ոչ միայն պահանջված է հայրենիքում, այլև` դրա սահմաններից դուրս: Դիմահարդարի հաճախորդները շատ տարբեր են՝ դեռահասներից մինչև հասուն տարիքի կանայք: BlogNews.am-ի հետ զրույցում Աիդան խոսել է դիմահարդարման ամենապահանջված տենդենցներից, իր աշխատանքի կարևոր առանձնահատկությունների, թրենդ թելադրող կանանց և Քիմ Քարդաշյանի մասին:

— Աիդաասում են` հաճախ եք ստանում հրավերներ արտերկրիցհատկապես հարսիկների կողմից` այդ կարևոր օրը նրանցգեղեցկացնելու համարՈրքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։

 — Այո՛, հաճախ է այդպես լինում, բայց լինում է նաև այնպես, որ նախօրոք արված գրանցումների պատճառով չեմ կարողանում բացակայել: Իհարկե, դիմահարդարի համար սա հետաքրքիր փորձ է, հատկապես որ ես սիրում եմ ճանապարհորդել և մեծ սիրով եմ գնում:

— Դիմահարդարման տեսանկյունից կա՞ն դեմքի հատուկ ձևերորոնցհետ աշխատելն ավելի հեշտ է և գուցե հաճելի:

 — Կարող է լինել մարդ, որն ունենա իդեալական դեմք, սակայն վարպետի և հաճախորդի էներգիաները չհամապատասխանեն: Կարող է լինել հակառակը, չունենա իդեալական դեմք, բայց այնքան տարվես աշխատանքով, որ ցանկանաս ստեղծագործել:

— Չլճանալու համար ի՞նչ պետք էձեռնարկել։— Անընդհատ պետք է տենդենցների մեջ մնալ, պարզապես չես կարող չհետևել: Այսօր համացանցը շատ է օգնում թրենդներից հետ չմնալ: Այս ոլորտում կան շատ հայտնի դեմքեր, որոնց պետք է հետևես:

— Իսկ վերապատրաստումնե՞րը։ 

— Իհարկե, դա ևս կարևոր է: Ինչքան էլ լավ մասնագետ լինես, պետք է անընդհատ վերապատրաստվես: Անգամ փորձի փոխանակումը շատ կարևոր է, և այստեղ էական չէ, որ ինչ-որ մեկը քեզնից շատ ավելի հայտնի է կամ հակառակը: Շատ նոր բաներ ես սովորում, նոր մտքեր, նոր իրավիճակի ես ծանոթանում, ինչը շատ կարևոր է:

— Աղջիկները միշտ սիրում են հետաքրքրվել դիմահարդարման նորտենդենցներով։ Կնշե՞ք՝ որոնք են հիմա ավելի ակտուալ։— Թաց, ապակու էֆեկով փայլ հաղորդող դիմահարդարումներն այսօր շատ արդիական են: Յուրաքանչյուր երկրորդն ուզում է այդ թաց էֆեկտը:

— Իսկ պեպենների մասին ի՞նչ կասեք: Եթե չեմ սխալվում, Դուքառաջինն էիք Հայաստանում, ով արել է պեպեններով ֆոտոշարք, որիցհետո արդեն կիրառվեց այլ դիմահարդարների կողմից:— Ես փորձեցի ճիշտ ժամանակին օգտագործել այդ միտումը: Ես կարծում եմ՝ հիմա մարել է այդ տենդենցը: Մեկ տարուց ավելի էր՝ այն ակտուալ էր: Շատ գեղեցիկ է նայվում հատկապես ֆոտոսեսիաների ժամանակ:

 Աիդաինչպես վարսահարդարներիայնպես էլ դիմահարդարներիմոտ հաճախ աղջիկները գնում են տվյալ հայտնի մարդուլուսանկարովՈ՞վ է այսօր ամենաթրենդայինըո՞ւմ լուսանկարով ենգալիս։— Միանշանակ, Քիմ Քարդաշյանը: Նա ֆենոմենալ դեմք է, ես նրան վիրտուոզ եմ համարում: Նա ո՛չ երգչուհի է, ո՛չ պարուհի, ոչ էլ լրագրող, բայց համար մեկ կինն է, ով հասարակության շրջանում հետաքրքրություն է առաջացնում: Շատ գեղեցիկ աղջիկներ կան, բայց նա համար մեկն է:

— Բա՞րդ է աշխատել այն մարդու հետ, ով երբեք պրոֆեսիոնալդիմահարդարում չի արել։ Ինչպե՞ս պատրաստել նրան, որ հայելու մեջնայելիս իրեն ճանաչի, և ինչպե՞ս եք վարվում այդ դեպքերում:— Պարզապես մարդուն զգալով ես կարող եմ անել իմ աշխատանքը: Իրականում ինձ համարում եմ մեղմ շպարող մասնագետ, և երբ մարդը գալիս է, ես հաշվի եմ առնում, որ երբեք չի արել, որ առաջին անգամ է անում պրոֆեսիոնալ դիմահարդարում: Եթե ես անեմ անգամ իմ ստանդարտների մեջ միջինը, ապա դա էլ նրա համար շատ կլինի, դա միշտ պետք է հաշվի առնել:

— Արդյոք անցկացնո՞ւմ եք դասընթացներ։

— Այո՛, ինչպես անհատական, այնպես էլ՝ խմբակային: Սովորեցնելիս կենտրոնանում եմ ոչ թե ստանդարտ դասերի վրա, այլ աշխատում եմ, որ մարդը կարողանա ստեղծագործել, որ մարդը մարդուն տեսնի, որ նա չդառնա ստանդարտ գիծ քաշող կամ կարմիր շրթներկ քսող: Սովորեցնում եմ, որ մարդու տեսակի հետ կարողանա աշխատել, որպեսզի դիմահարդարումն ավելի գեղեցիկ լինի: Եթե անգամ ամենագեղեցիկ դիմահարդարումն անես, և այդ մարդը դա չկարողանա կրել, դա արդեն հաղթանակ չես կարող համարել:

 — Երբեմն նայելով դիմահարդարված աղջկան՝կարող ես ասել՝ որդիմահարդարն է արելում ձեռագիրն էսակայն Ձեր պարագայում հաճախ չենք կարող գուշակել, որ դա Ձեր ձեռագիրն է: Ինչպե՞ս եք կարողանում նման կերպ աշխատել։

— Այո՛, նույն դիմահարդարումը յուրաքանչյուրի դեմքին չեմ անում: Չեմ փորձում բոլորին իրար նմանեցնել, կամ եթե ինչ-որ բան ինձ հաջողվում է, ես չեմ փորձում դա բոլորի վրա կիրառել: Դրա համար իմ մոտեցումը մարդու նկատմամբ շատ անհատական է․ կարծում եմ՝ դա շատ կարևոր է:

— Դուք ի՞նչ դիմահարդարում եք նախընտրում և արդյո՞ք սիրում եքառօրյայում դիմահարդարվել:— Ես միշտ շատ սիրել եմ դիմահարդարվել: Երեք ժամ տևում էր իմ դիմահարդարումը, որից քառասուն րոպեն թարթիչներս էի քսում: Հիմա այլևս չեմ դիմահարդարվում․ տարիքային այս անցումն ու կյանքիս ընկալումներն ինձ փոխել են: Դիմահարդարված ինձ հարմար չեմ զգում: Գուցե որոշ ժամանակ անց փոխվեն ընկալումներս: Սիրում եմ մաշկս խնամել, բայց դիմահարդարվել՝ ոչ:

Leave A Reply

Your email address will not be published.