Տարզանը 3D ակնոց է պատրաստել… կրծկալից

0

Բոլորովին վերջերս Նատաշա Կորոլյովան համացանցը «պայթեցրել էր» մերկ լուսանկարով, իսկ այժմ հերթն արտիստի ամուսնունն է։ Տարզանը (Սերգեյ Գլուշկո) շփոթեցրել է երկրպագուներին՝ Instagram-յան էջում նոր լուսանկար հրապարակելով։

Ստրիպտիզյորն անսպասելի կերպով օգտագործել է կանացի լողազգեստի կրծկալը։ «Սի-Սի ճանճը։ Լայն իրականության ակնոց»,- լուսանկարը մակագրել է Գլուշկոն։

Այսպիսի հումորը դուր է եկել հետեւորդներին։ Շատերին անհանգստացրել է հարցը՝ ում լողազգեստի կրծկալն է վերցրել պարողը։ Տարզանի որոշ երկրպագուներ ենթադրել են, որ այն կարող է պատկանել նրա կնոջը՝ երգչուհի Նատաշա Կորոլյովային, իսկ մյուսները կարծել են, որ Տարզանն այն «վերցրել է սիրելի զոքանչից»՝ Լյուդմիլա Պորովայից։

Ավելի վաղ Նատաշա Կորոլյովան իր բլոգում պրովոկացիոն լուսանկար էր հրապարակել, երբ համացանցում կոնֆլիկտ էր սկսվել Սվետլանա Լոբոդայի եւ ամերիկացի բլոգերի միջեւ։ Վերջինս Լոբոդային մեղադրել էր իր լուսանկարը գողանալու մեջ։ Երգչուհին չէր նշել՝ ով է լուսանկարի հեղինակը եւ ըստ բլոգերի խոսքերի՝ ֆոտոշոփով մշակել էր այն։ Կորոլյովան «աղջիկներին կոչ էր արել չվիճել», քանի որ երկուսն էլ «աստվածուհիներ» են։

Leave A Reply

Your email address will not be published.