Evocabank-ը ներկայացրեց Visa Infinite քարտը

0

Լավ երաժշտություն, անակնկալներ, նվերներ, և այս ամենը՝ Evocabank-ի կազմակերպած հերթական շքեղ միջոցառմանը, որի ընթացքում տեղի ունեցավ բանկի նոր` Visa Infinite քարտի շնորհանդեսը: Այս անգամ միջոցառման հյուրերը, գործընկերները և հաճախորդները հրավիրված էին Վելոտրեկ` Երևանի հեծանվահրապարակ, որտեղ էլ առաջինը ծանոթացան բանկի առաջարկվող քարտին: Նշենք, որ ներկաների ցանկում էին հյուրեր Կենտրոնական բանկից և գործընկեր բանկերից, ինչպես նաև Visa International-ի բիզնեսի զարգացման տարածաշրջանային տնօրեն Իրինա Վաչարաձեն:

Visa Infinite-ը Visa վճարային համակարգի ամենաբարձր դասի քարտն է: Այն տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ներառյալ` քարտատիրոջ և նրա ընտանիքի անդամների ճամփորդական ապահովագրություն, գնումների ապահովագրություն, կոնսիերժ ծառայություն, անվճար մուտք ավելի քան 1,000 օդանավակայանի բիզնես սպասասրահ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում, Speed Pass ծառայություն, ավելի քան 900 լյուքս դասի շքեղ հյուրանոցներում VIP հյուրի կարգավիճակ և բազմաթիվ այլ արտոնություններ:

Leave A Reply

Your email address will not be published.