«Նոր բան ենք ստեղծում իմ լավագույն ընկերոջ՝ Սիրուշոյի հետ». Անդրե
Երաժիշտը Facebook-յան էջում նոր լուսանկարներ է հրապարակել Սիրուշոյի հետ՝ ցույց տալով աշխատանքային գործընթացը։ «Նոր բան ենք ստեղծում իմ լավագույն ընկերոջ՝ Սիրուշոյի հետ»,- սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարները մակագրել է երգիչը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Անդրեն իր հետեւորդներին ներկայացրել էր իր «Հայաստանս» երգը, որը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երգի հեղինակը Սուրեն Կնյազյանն է, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը, պրոդյուսեր՝ Անուշ Հովնանյան: Instagram-ում տեղադրված հոլովակի ներքո երգիչը գրել էր. «Ճանաչել, որ դատապարտվի, դատապարտել, որ այլեւս երբեք աշխարհի ոչ մի անկյունում չկրկնվի… Հայաստանս ու հայս չկոտրվեցին երբեք, որ արդարություն հաստատեն աշխարհում, որ վրեժխնդիր լինեն հավերժ գոյությամբ… «Հայաստանս» երգը հենց նման հայի ու նման հայրենիքի մասին է»: