Արթուր Գրիգորյանը հարցը կմեկնաբանի երկուշաբթի. քննարկվում է Երգի թատրոնի տնօրենի փոփոխության հարցը

0

 

Երգի պետական թատրոնը կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է։ Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։

Լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը կապ հաստատեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ, սակայն նա ասաց, որ այժմ Մոսկվայում է՝  մասնակցելու Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգին, թեմայի մասին հստակ տեղեկություն կարող է տալ երկուշաբթի, երբ վերադառնա Հայաստան։

Մինչև այս Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Ասատրյանը,  Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ նա ԱՄՆ–ում է առողջական խնդիրների պատճառով։

Նշենք, որ Երգի պետական թատրոնի տնօրենին նշանակում է Մշակույթի նախարարությունը։ Արթուր Գրիգորյանը չի կարող զբաղեցնել այս պաշտոնը, քանի որ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։

Փորձեցինք կապ հաստատել նաև Արմեն Սարգսյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Leave A Reply

Your email address will not be published.