«Աշխարհի ամենասեքսուալ տղամարդ» Իդրիս Էլբան ամուսնացել է գեղեցկության թագուհու հետ

0

45-ամյա Իդրի Էլբան եւ 29-ամյա Սաբրինա Դաուրն ամուսնացել են։ Սիրահարները հարազատների համար համեստ արարողություն են կազմակերպել Մարոկկոյում։

Картинки по запросу idris elba sabrina

«People-ի տվյալներով 2018թ․-ի ամենասեքսուալ տղամարդը» եւ «Միսս Վանկուվեր-2014» գեղեցկության մրցույթի տիտղոսակիրն իրենց հարսանեկան արարողությունն անցկացրել են Մարաքեշի Ksar Char Bagh հյուրանոցում։ Հարսը Vera Wang-ի շքեղ, ճերմակ զգեստով էր, իսկ փեսան արարողության համար ընտրել էր բրիտանացի դիզայներ Օսվալդո Բոատենգայի կոստյումներից։

Ընտանեկան զույգը նախատեսում է անցկացնել 3-օրյա հարսանեկան արարողություն։ Իսկ հարսանեկան միջոցառումները կավարտվեն երեկույթով, որի հյուրերը պետք է ներկայանան սպիտակ հագուստով։

Իդրիս Էլբան կարող է նոր ֆիլմում կերտել Ջեյմս Բոնդի կերպարը։ Քանյե Ուսեթը դերասանին այդ դերի համար իդեալական թեկնածու է համարել։

Leave A Reply

Your email address will not be published.