Մադոննան չորս տարվա ընթացքում առաջին անգամ երաժշտական հոլովակ է թողարկել.

0

Ամերիկացի երգչուհի Մադոննան թողարկել Է Medellin երգի երաժշտական հոլովակը, որը նա կատարում Է կոլումբիացի ռեփեր Մալումայի հետ համատեղ: Հոլովակը, որը զետեղված Է YouTube-ում երգչուհու Էջում, նրա առաջին երաժշտական տեսահոլովակն Է դարձել վերջին չորս տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

6 րոպե 40 վայրկյան տեւողությամբ հոլովակում Մադոննան ներկայանում Է Մալումայի ընկերուհու կերպարում, որոնց հարաբերությունների պատմությունն ավարտվում Է հարսանիքով բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Որպես ռեժիսոր հանդես Է եկել իսպանուհի Դիանա Կունստը:

Medellin երգը ներկայացվել Է ապրիլի 17-ին: Այն տեղ կգտնի Մադոննայի՝ Madame X անվանումը կրող 14-րդ ստուդիական ալբոմում, որի ռելիզը սպասվում Է 2019 թվականի հունիսի 14-ին: Ալբոմը բաղկացած կլինի 13 կոմպոզիցիայից, հաղորդել Է ՏԱՍՍ- գործակալությունը:

Leave A Reply

Your email address will not be published.