Նեյմար. «Մի օր նորից կխաղամ այդ թիմի համար»

0

«Պարի Սեն Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ապագայում նորից կցանկանար պաշտպանել հարազատ ակումբի գույները: «Սանտոսում» անցկացրած 4 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը հաղթել է 6 գավաթ:

Картинки по запросу neymar

«Ես մեծ սեր եմ զգում «Սանտոսի» նկատմամբ: Առանց որևէ կասկածի, երբ վերադառնամ Բրազիլիա, անպայման, կխաղամ «Սանտոսի» կազմում»,-ասել է հարձակվողը:

Նեյմարը վնասվածքից նոր է ապաքինվել և հունվարի 23-ից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 21-ին Ֆրանսիայի առաջնության «Մոնակոյի» հետ խաղում (3:1):

Leave A Reply

Your email address will not be published.