Ռիհաննայի և սիրելիի ռոմանտիկ ընթրիքը Նյու Յորքում

0

Похожее изображение

Դեռևս 2017 թվականից Ռիհաննան հանդիպում է բիզնեսմեն Հասան Ջամելի հետ, որը Սաուդյան Արաբիայից է: 31-ամյա երգչուհուն լրագրողները նկատել են 30-ամյա սիրելիի հետ` Նյու Յորքի ռեստորաններից մեկում: Նրանք ռոմանտիկ ընթրիք են ունեցել։

Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, Ռիհաննան տպավորիչ տեսք է ունեցել՝ կրելով սև զգեստ ու բարձրակրունկ կոշիկներ։

Լուսանկարիչներին չի հաջողվել Ռիհաննային և Հասանին միասին նկարել, սակայն նախօրեին Հասանին նկատել էին նույն վայրում:

Հիշեցնենք, որ Հասանը ղեկավարում է Սաուդյան Արաբիայի և ամբողջ աշխարհի ամենախոշոր կոնցեռններից մեկը, որը հիմնադրել է իր հայրը՝ Մուհամեդ Աբդուլ Լատիֆ Ջամելը: 2018 թվականին Հասանի ունեցվածքը գնահատվել է 1,5 միլիարդ ամերիկյան դոլար, ինչն անհավանական հարստություն է համարվում։

Leave A Reply

Your email address will not be published.