Twitter-ի ստեղծողը 2018 թվականին աշխատավարձ Է ստացել 140 ցենտի չափով

0

Twitter ընկերության գործադիր տնօրեն Ջեք Դորսիի աշխատավարձը 2018 թվականին կազմել Է 140 ցենտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Картинки по запросу jek dorsi

Գործակալության տեղեկատվությամբ՝ Դորսին առաջին աշխատվարձն ստացել Է չորս տարի առաջ պաշտոնին վերադառնալուց հետո: Ավելի վաղ՝ 2015 – 2017 թվականներին, նա լիովին հրաժարվել Էր դրամական վարձատրությունից՝ դա հիմնավորելով «ընկերության երկարաժամկետ ներուժի եւ արժեքավորության նկատմամբ հավատով»:

140 ցենտ գումարը հավասար Է մինչեւ 2017 թվականը սոցցանցում հաղորդումների համար նշանների քանակի վերջնասահմանին: 2017 թվականին սահմանաքանակը բարձրացվել Է մինչեւ 280 նիշ: Blomberg-ը տեղեկատվություն չունի, թե այդ կապակցությամբ Դորսիի աշխատավարձը կբարձրանա արդյոք ապագայում: Ջեք Փատրիկ Դորսին ամերիկացի ձեռնարկատեր Է, Twitter ընկերության ստեղծողներից մեկը: Forbes հանդեսի վարկանիշում ապրիլի 8-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում Է 5,3 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»

Leave A Reply

Your email address will not be published.