Նոր բույր՝ Մոնիկա Բելուչիի դուստրից

0

14-ամյա Դեւա Կասելը ՝ Մոնիկա Բելուչիի եւ Վենսան Կասելի ավագ դուստրը, առաջին անգամ հանդես է եկել որպես մոդել։ Նա նկարահանվել է Dolce & Gabbana ապրանքանիշի օծանելիքներից մեկի գովազդում։

Նկարահանումներն անց են կացվել իտալական Ռավելո քաղաքում՝ Ամալֆի ափին։ Ընկերությունը գովազդի պաշտոնական կադրերը դեռեւս չի ներկայացրել, սակայն Մոնիկա Բելուչիի երկրպագուները, որոնք Դեւային հանդիպել են քաղաքի փողոցներում, արդեն կիսվել են լուսանկարներով։

Համաշխարհային կինոյի ատղերի դուստրը նկարահանվել է սպիտակ զգեստով, որը զարդարված է ասեղնագործությամբ։ Աքսեսեւարներից նա միայն ծաղկային նկարով վզնոց է կրում։ Լուսանկարերից մեկում Դեւան քայլում է քաղաքում, մյուսում ընկերոջ հետ շրջում է դեղին մեքենայով, որի թափքը լի է ծաղիկներով։

Leave A Reply

Your email address will not be published.