400հազար եվրո կարճ ելույթի համար․ բացահայտվել է Լոբոդայի ամերիկյան հոնորարի չափը

0

Սվետլանա Լոբոդան ռուսական շոու բիզնես ամենահայտնի եւ ամենապահանջված աստղերից է։ Վերջին տարիներին նրա գրաֆիկն այնքան հագեցած է, որ հանգստյան օրեր նա համարյա  չի ունենում։

Картинки по запросу светлана лобода

Մարտ ամսի սկզբին հայտնի երգչուհին մեկնել էր Հյուսիսային Ամերիկա շրջագայության, որտեղ միքանի քաղաքներում հանդես է եկել համերգային ծրագրով, այդ թվում Լոս Անջելես, Մայամի, Նյու Յորք եւ Տորոնտո։ Ինչպես պատմել է երգչուհու պրոդյուսերը նա հասցրել է ելույթ ունենալ նաեւ կորպորատիվ միջոցառման ժամանակ։ Միջոցառման կազմակերպիչները երգչուհու կարճ ելույթի համար ստիպված են եղել դատարկել իրենց գրպանները։ Երեկայի համար Լոբոդայի հոնորարի գումարը կազմել է մոտավորապես 400 հազար եվրո։ Հենց այսպիսի թիվ է նշել Նաթելլա Կրապիվինան տեսանյութում, որը Թինա Քանդելակին հրապարակել է իր Instagram-ում։

Картинки по запросу светлана лобода

«400հազար կորպորատիվի համա՞ր։ Այդ մարդը դեռ ո՞ղջ է։ Հասցեն տուր, ինչպիսի հիանալի թեմա է։ Սվետային 400հազար են վճարել կորպորոտիվի համար։ Հիմա բոլոր արտիստները, որոնք եղել են Լոս Անջելեսում կնախանձեն», — կադրից  դուրս ասել է Քանդելակին։

Նշենք, որ երկրորդ դստեր ծնունդից հետո երգչուհին բավականաչափ բարձրացրել է իր հոնորարի չափը։ Իր ելույթների համար նա պահանջում է մինչեւ 100հազար եվրո։ Այդ իսկ պատճառով նա առաջ է անցել այնպիսի հայտնիների, ինչպիսիք են՝ Նիկոլայ Բասկովը, Սերգեյ Լազարեւը, Վերա Բրեժնեւան (ելույթի համար նրանք պահանջում են մոտավորապես 50 հազար եվրո) եւ նույնիսկ Ֆիլիպ Կիրկորովին (70 հազար եվրո)։ Բոլորից թանկ իր ելույթը գնահատում է «Լենինգրադ» խումբը՝ 100 հազար եվրո։

Картинки по запросу светлана лобода

Leave A Reply

Your email address will not be published.