Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ

0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ

На данном изображении может находиться: 1 человек

Թատերարվեստի հարգելի գործիչներ
Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մենք մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է: Փաստ է նաև, որ մեր թատրոնը հատկապես վերջին երկու հարյուր տարիներին բուռն զարգացում է ապրել, ու մեր թատերական գործիչները հարստացրել են ոչ միայն ազգային, այլեւ հարեւան ժողովուրդների ու երկրների թատերարվեստը:
Այնուհանդերձ, ես չեմ կարծում, որ մենք պետք է բավարարվենք պատմության կողմից մեզ շռայլորեն կտակված դափնիներով: Ես համոզված եմ, որ հարուստ ժառանգությունը առավելևս պարտավորեցնում է՝ ամեն օր զարգացնելու մեզ ավանդված արժեքները՝ վերցնելով աշխարհից մեր բաժինը ու աշխարհին տալով մերը:
Սիրելի բարեկամներ,
թույլ տվեք շնորհակալություն հայտնել թատրոնի աշխարհում ներգրավված բոլոր մարդկանց՝ այդ թվում, իհարկե, ձեր հանդիսատեսին:
Խնդրում եմ, փոխանցեք նրանց իմ շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքը մեզ համար կենսակա՛ն կարևորություն ունի:

Leave A Reply

Your email address will not be published.