Ֆիլիպ Կիրկորովը երեկոն անցկացրել է հոլիվուդյան մեգաաստղ Ջոն Տրավոլտայի և Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ

0

Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը երեկոն անցկացրել է հոլիվուդյան մեգաաստղ Ջոն Տրավոլտայի և Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ Նրանք մասնակցել են BraVo միջազգային երաժշտական մրցանակաբաշխության արարողությանը, ապա նաեւ՝ այդ իրադարձությանը նվիրված գալա ընթրիքին։

«Տրամադրության գույնը՝ կապույտ» հիթի կատարողը չէր կարող instagram-ում չհայտնել Տրավոլտայի հետ շփման մասին։ Լուսանկարներից մեկում նա մի սեղանի շուրջ նստած է անվանի դերասանի եւ Պեսկովի հետ։

«Հաճելի էր մեծն դերասան Ջոն Տրավոլտային հատուկ նվեր հանձնել ի հիշատակ Ռուսաստան այցի, որը վարպետի ձեռքի աշխատանքն է կաշվի վրա»,- գրել է Կիրկորովը։

Տրավոլտան նկատել է. «Երեկվա երեկոն, անկասկած, իմ կյանքի ամենայուրօրինակ երեկոներից էր, իսկ ես վաղուց եմ ապրում»։]

Ջոն Տրավոլտան եւ դերասանուհի Հելեն Միրենը Ռուսատանում են BraVo երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Ֆիլիպ Կիրկորովը համատեղ լուսանկար է հրապարակել նաեւ Միրենի հետ՝ նրա հետ անցկակացրած ժամանակն անվանելով «հրաշալի երեկո»։

Ի դեպ, վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆիլիպ Կիրկորովը միանգամից երկու սկանդալի մասնակից է դարձել։ Ֆրանսիացի երաժիշտ Դիդյե Մարունին հայտարարել է, որ ռուս կատարողն իրեն պետք է 200 մլն ռուբլի վճարի երգի պլագիատի համար։

Կիրկորովը ստիպված է եղել նաեւ մեկնաբանել տղամարդու հայտարարությունը, ով փորձել է երկու տարի առաջ ահաբեկչություն կազմակերպել նրա համերգի ընթացքում։ Նա հայտարարել էր, թե Կիրկորովի սպանությունը պատվիրել է Մաքսիմ Գալկինն Ալլա Պուգաչովային խանդելու պատճառով

Leave A Reply

Your email address will not be published.