Պամելա Անդերսոնը մասնակցել է «Դեմոկրատիան Եվրոպայում» կոնֆերանսին ու տպավորել հյուրերին իր տեսքով ու մտքերով

0

Արդեն 1 տարի է, ինչ Պամելա Անդերսոնը տեղափոխվել է Ֆրանսիա, որպեսզի ընկերոջ հետ ապրի վերջինիս ծննդավայրում` Մարսելում։ Տեղափոխության առաջին ամիսներից սկսած Պամելան հետաքրքրություն է ցուցաբերում եվրոպական քաղաքականության նկատմամբ։

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, այդ հետաքրքրությունն էլ Անդերսոնին դրդել է հաճախել «Դեմոկրատիան Եվրոպայում» կոնֆերանսին, որը կայացել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Կոնֆերանսին ներկա են եղել ավելի քան 20 հանրահայտ գործիչներ, որոնք խոսել են Եվրամիության տարածքում սպասվող ընտրությունների և համաշխարհային խնդիրների հնարավոր լուծուների մասին։

90-ականների աստղը կենդանիների իրավունքների պաշտպանության ջատագովներից է և իր անձի ազդեցությունն օգտագործում է կենդանիների մորթիների վաճառքն արգելելու և բուսակերությունը խթանելու համար։ Աղբյուրը գրում է, որ ելույթի ժամանակ 51-ամյա կանադուհին տպավորել է ոչ միայն մտքերով, այլև էլեգանտ սև զգեստով, որը համադրել է բարձրակրունկների հետ։

Leave A Reply

Your email address will not be published.