Մեգան Մարքլը դեռ ավարտական երեկույթին գիտեր, որ թագավորական ընտանիքի անդամ է դառնալու

0

Արքայազն Հարրիի 37-ամյա կինը, դատելով նախկինում նրա ոճից, երբեք համեստ չի եղել եւ կարողացել է ուշադրությունն իր վրա գրավել։ Ամերիկյան սովորույթով ավարտական երեկույթի ընթացքում Մեգան Մարքլը պարահանդեսի թագուհին է եղել։

Картинки по запросу meghan markle

Արխիվային լուսանկարում պատկերված է Մեգան Մարքլը. այն արվել է ԱՄՆ դպրոցներից մեկում ավարտական երեկույթի ընթացքում։ Փաստը, որ Մեգանը պարահանդեսի թագուհին է եղել եւ արժանացել ավագ դասարանի բոլոր աշակերտուհիների երազանքների թագին, չի զարմացրել Սասեքսի նպատակասլաց դքսուհու երկրպագուներին։

Մեգանը փայլել է կապույտ զգեստով՝ ծաղիկները ձեռքին։ Նա բարդ սանրվածք չի ընտրել, պարզապես արձակել է մազերը։ Ի դեպ, արքայազն Հարիի կինը չի սիրում բարդ սանրվածքներ եւ նախընտրում է արձակել դրանք կամ պարզ հավաքել։

Մեգան Մարքլը համեստ ականջօղեր եւ վզնոց է ընտրել։ Ըստ ամենայնի, նա գլխի էր ընկնում, որ այդ երեկո կրելու է գլխավոր զարդը։ Լուսանկարում նա պատկերված է համադասարանցու հետ։ Վերջինս էլեգանտ սմոքինգ է կրում։

Սա Հարրիի հետ սպասվող սիրավեպի առաջին ճակատագարական նշանը չէ,  որը երկրպագուները նկատել են Մեգանի հին լուսանկարներում։ 15 տարեկան հասակում Լոնդոնում ճանապարհորդելիս նա լուսանկարվել է Բուքինգհեմյան պալատի ֆոնին, որի լիիրավ բնակիչ է համարվում այսօր։

Leave A Reply

Your email address will not be published.