Ինչպե՞ս է Վարդան Սարգսյանը Վեդդա ցեղերի հետ հոգի կանչել

0

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել «Չեք հավատա, բայց…» խորագրով շարքը, որի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն է:

 

На данном изображении может находиться: 4 человека, в том числе Vardan Sargsyan, люди улыбаются, на улице
Ինչպես հայտնի է, Վարդանը վարում է ճամփորդական հաղորդում, ունի տուրիստական գործակալություն եւ հաճախ է լինում ամենատարբեր երկրներում: Եվ պատմությունը, որը նա մեզ պատմեց, կապված է հերթական ճամփորդության հետ: Երկու տարի առաջ, երբ Վարդանը գտնվում էր Շրի Լանկայում, նրա հետ կատարվել է անհավանական մի դեպք. «Շրի Լանկայում կան Վեդդա ցեղեր, որոնք ապրում են սարերի վրա: Նկարահանումների ժամանակ հյուրընկալվել էի իրենց մոտ, եւ նրանք ինձ սահմռկեցուցիչ, բայց հետաքրքիր առաջարկ արեցին՝ կանչել իրենց մահացած բարեկամների հոգիներին: Ես համաձայնեցի: Այդ ամենը տեղի էր ունենում հատուկ ծեսի միջոցով: Նրանք երգում էին, իսկ կրակի վրա ջրով լիքը կավե աման էր դրված: Մենք կանչում էինք հոգիներին, եւ հանկարծ նկատեցի, որ ջուրը սկսեց անդադար շարժվել մեկ ուղղությամբ: Այդ ցեղերը հենց ջրի շարժից են կռահում՝ հոգիները եկել են, թե ոչ: Ասում են, թե հոգիները հենց ջրի վրայով են շարժվում: Այդպիսի տարօրինակ զգացողություն ողջ կյանքում չէի ունեցել. դա այն դեպքերից է, որ չեմ կարողանում մոռանալ»,-հիշեց մեր զրուցակիցը: Հարցին, թե նման ճամփորդությունների ժամանակ արդյոք վախի զգացում ունենում է, Վարդանը պատասխանեց. «Ես չեմ վախենում, ինձ համար սովորական են նման ճամփորդությունները, որքան սուր զգացողություններ, այնքան լավ: Եղել եմ անգամ Եթովպիայի ամենավտանգավոր ցեղերի մոտ, բնակվել եմ նրանց հետ՝ հանուն լավ հաղորդումների:


Այժմ էլ պլանավորում եմ այցելել մարդակեր ցեղերի, հուսով եմ՝ այդքանից հետո էլ անփորձանք կվերադառնամ հայրենիք»:

Leave A Reply

Your email address will not be published.