«Ինձ համար շրջան է վերաարժեքավորելու, վերանայելու, ուսումնասիրելու մարդկանց և նրանց քայլերը, պահվածքը՝ տարբեր իրավիճակներում»․ Սիրուշոյի նոր հրապարակումը՝ Լոս Անջելեսից
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում․ նա կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, ջինսե տաբատ։ Հրապարակմանը կից գրառման մեջ երգչուհին բացահայտել է, թե ինչ շրջան է իր համար այժմ․
«Աշխատում եմ մի քանի ծրագրերի վրա… նաև ինձ համար շրջան է վերաարժեքավորելու,վերանայելու… ուսումնասիրելու մարդկանց և նրանց քայլերը, պահվածքը տարբեր իրավիճակներում:
Շրջան է ավելի խորքային տեսնելու… լսելու… զգալու ու ստեղծագործելու…», — գրել է Սիրուշոն։
Մեկնաբանությունների հատվածում երգչուհու երկրպագուները գրել են, որ կարոտում են նրան։