Նատալյա Օրեյրոն Պուտինից ՌԴ քաղաքացիություն է խնդրել (վիդեո)

0

«Վայրի հրեշտակը» սերիալի աստղ Նատալյա Օրեյրոն Unforgettable Tour 2019 համերգային ծրագրի շրջանակներում ժամանել է Ռուսաստան։

Картинки по запросу natalya oreyro moscow

Ուրուգվայցի դերասանուհի եւ երգչուհի Նատալյա Օրեյրոն խոստովանել է, որ իրեն ազգությամբ ռուս է զգում։ Այս մասին նա հայտարարել է Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի ժամանակ։

Արտիստուհին իր համերգների նախօրեին է հյուրընկալվել շոուին։ Խոսք է գնացել այն մասին, որ Օրեյրոն հաճախ է լինում Ռուսաստանում։ Իսկ երգչուհին իր հերթին ասել է, որ իրեն համարյա ռուս է զգում, սակայն ավելին՝ «ավելի ռուս, քան Ժերեր Դեպարդիեն», որը քաղաքացիություն է ստացել եւ մի քանի տարի առաջ՝ գրանցում։

Картинки по запросу natalya oreyro moscow

«Ինձ մնում է միայն, որպեսզի Պուտինն ինձ անձնագիր հանձնի», — ծիծաղով հավելել է երգչուհին։

Այնուհետեւ Ուրգանտը նրան առաջարկել է հենց եթերի ժամանակ դիմել Ռուսաստանի նախագահին, ինչն էլ երգչուհին արել է։

Leave A Reply

Your email address will not be published.