Ինդոնեզիայում օրանգուտանը ողջ Է մնացել օդաճնշական զենքով հասցված 74 վերքից հետո

0

Ինդոնեզիայում գտել են Էգ օրանգուտանի, որը ողջ Է մնացել՝ ստանալով օդաճնշական զենքով հասցված 74 վերք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Straits Times հրատարակությունը:

Նշվում Է, որ կենդանուն գտել են Աչեխի նահանգում այն ֆերմայից ոչ հեռու, որտեղ, ենթադրաբար, նրա վրա կրակել են օդաճնշական զենքով:

Նաեւ նրա հետ գտել են ձագին, որը չի փրկվել: «Օրանգուտանները եկել են տնկադաշտ եւ դրա տիրոջ կողմից ընկալվել որպես սպառանալիք»,- մեջբերում Է անում հրատարակությունը տեղի բնության պահպանության գործակալության պետի խոսքից: Այս պահին Էգ օրանգուտանը, որին Հոուպ են կոչել, աստիճանաբար վերականգնվում Է եւ սկսել Է ինքնուրույն սնունդ ընդունել: Նաեւ նշվում Է, որ օրանգուտաններն այժմ գտնվում են անհետացման սպառնալիքի տակ, իսկ դրանց պոպուլյացիան արագ տեմպերով կրճատվում Է: Այս պահին աշխարհում մնացել Է այդ տեսակի շուրջ 100 հազար առանձնյակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Leave A Reply

Your email address will not be published.