Գործող կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որպես պատասխանող կողմ ոչ միայն հայցադիմումի պատասխան չուղարկեց դատարան, այլև ՀՀ կառավարության ներկայացուցիչը երբեք չներկայացավ դատական նիստերին

0

Գրառումը՝ Արմեն Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

На данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом и на улице

 

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ… խնդրում եմ տարածել…

Սա է գործող կառավարության իրավաչափ վերաբերմունքը նախկինում ընդունված ոչ իրավաչափ որոշումների նկատմամբ…

 

Երբ նախկինները ծնկի բերելով դատական համակարգը կեղծ արդարադատության համակարգ էին ձևավորում, պետք է հասկանային, որ մի օր այն բումերանգի օրենքի նման վերադառնալու է հենց իրենց…Դա շատ պարզունակ մեխանիզմ է, որ գործում է հետադարձ արձագանքի օրենքի համաձայն:
Երբ որոշ քաղաքական զեղծարարներ փորձում են հասարակության մեջ սերմանել՝ ոչինչ չի փոխվելու, քանի որ երբեք և ոչ ոք չի պատժվելու թեզը, ապա պարզապես պետք է ասեմ, որ ամեն ինչ փոխվել է, իրենք ուղղակի ոչինչ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել:
Եվ այսպես…
Սույն թվականի մարտի 6-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ իմ հայցի դատաքննությունը՝ ՀՀ նախագահի հրամանագիրն առոչինչ ճանաչելու պահանջով…
Դատաքննությունը տևեց շուրջ հինգ րոպե… և ավարտվեց… դատավորը մնաց միայնակ իր խղճի և համոզմունքի հետ. մնաց վճռի հրապարակումը… Անկախ ամեն ինչից երբեք չեմ ցանկանա, որ դատավորը երբևէ ՛՛ճաշակի՛՛ այն ամենը, ինչը ես տեսել ու զգացել եմ…
Գործող կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որպես պատասխանող կողմ ոչ միայն հայցադիմումի պատասխան չուղարկեց դատարան, այլև ՀՀ կառավարության ներկայացուցիչը երբեք չներկայացավ դատական նիստերին…

Եվ այսպիսով գործող իշխանությունները ցցուն և ակնհայտ մեսիջ հասցեագրեցին վարչական դատարանին, որ երբևիցե տուրք չեն մատուցելու ապօրինություններին և դատարան չներկայանալով՝ հայտնեցին իրենց քաղաքական և իրավական տեսակետն առ այն, թե իրենց համար ինչպիսի արժեք ունի ապօրինությունն ու նախկին ՀՀ նախագահի կողմից ընդունված ոչ իրավաչափ հրամանագիրը…

Եվ ոմանք դեռ զառանցում են, թե երկրում ոչինչ չի փոխվե՞լ…

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ… խնդրում եմ տարածել…Սա է գործող կառավարության իրավաչափ…

Опубликовано Արմեն Դանիելյան Воскресенье, 17 марта 2019 г.

Leave A Reply

Your email address will not be published.